Նյու Յորքում բալետային խմբի ղեկավարը լքել է իր պաշտոնը՝ ոտնձգությունների մեղադրանքներից հետո
New York City Ballet բալետային խմբի ղեկավար Փիթեր Մարտինսը որոշել է լքել իր պաշտոնը՝ սեռական ոտնձգությունների մեղադրանքներից հետո: Այս մասին հայտնում է New York Times-ը:
«Ես հերքել եմ ու կշարունակեմ հերքել, թե կապված եմ անպարկեշտ պահվածքի որևէ նման դեպքի հետ», - գրել է Մարտինսը բալետի ղեկավար խորհրդին ուղղված նամակում:
Նա նաև համոզվածություն է հայտնել, որ իր անմեղությունը կապացուցվի:
«Ես ամբողջապես համագործակցել եմ հետաքննության հետ, և հասկանում եմ, որ շուտով այն կավարտվի: Ես հավատում եմ, որ դրա արդյունքները կարդարացնեն ինձ», - ասել է նա:
Նշվում է, որ Մարտինսը ժամանակավորապես հեռացվել է Ամերիկյան բալետի դպրոցի ուսուցչի պաշտոնից՝ սեռական ոտնձգությունների անանուն պնդումների կապակցությամբ:










