Ջեսիկա Ալբան երրորդ անգամ մայրացել է (լուսանկար)
Դերասանուհի Ջեսիկա Ալբան և նրա ամուսինը՝ Քեշ Ուորենը, Ամանորի նախօրեին՝ դեկտեմբերի 31-ին, որդի են ունեցել: Այս մասին հայտնում է Life.ru-ն՝ մեջբերելով դերասանուհու հրապարակումը սոցցանցում:
«Հեյես Ալբա Ուորեն. 31.12.17: Լավագույն նվերը, որի մասին կարելի էր երազել Ամանորին: Քեշն ու ես այնքան երջանիկ ենք: Հևենն ու Օնորն անհամբեր սպասում են այն պահին, թե երբ կկարողանան ծանոթանալ եղբոր հետ», - գրել է նա Instagram-ում՝ կից հրապարակելով նորածին տղայի լուսանկարը:
«Հեյես Ալբա Ուորեն, դու հաստատ գիտես, թե ինչպես է պետք տոնել Նոր տարին: Մայրդ ամենաուժեղ կինն է աշխարհում: Դու այնքան հաջողակ ես, որ նրան ունես քո կյանքում: Բացի այդ, դու երկու հիանալի քույրիկ ունես, որոնք սիրում են քեզ: Կյանքիդ առաջին օրը խոստանում եմ, որ կսիրեմ և հոգ կտանեմ քո մասին և կանեմ ամեն ինչ, որ բոլոր երազանքներդ իրականանան: Բարի գալուստ մեր ընտանիք», - իր հերթին գրել է երջանիկ հայրիկը:
Ալբան և Ուորենը նաև երկու դուստր ունեն՝ 9-ամյա Օնորը և 6-ամյա Հևենը:












