Այսօր ծննդյան 62-րդ տարեդարձն է նշում օսկարակիր Մել Գիբսոնը (լուսանկարներ)
Հունվարի 3-ին ծննդյան 62-րդ տարեդարձն է նշում Հոլիվուդի ամենասիրված աստղերից մեկը՝ ավստրալացի Մել Գիբսոնը, որի անցած դերասանական ուղուն ուշագրավ ֆոտոշարքով անդրադարձել է gazeta.ru-ն:
Նա սկսել է նկարահանվել 1970-ական թվականների վերջին՝ հայրենի Ավստրալիայում: Գիբսոնը ճանաչում է ստացել «Խենթ Մաքսը» ֆիլմում Մաքս Ռոկատանսկու դերը խաղաղալուց հետո: Հետագայում նա ևս 2 անգամ նկարահանվել է նույն դերում:
Սակայն տաղանդաշատ ավստրալացու համար շրջադարձային էր «Քաջ սիրտը» պատմական ֆիլմը, որտեղ նա խաղացել է 13-րդ դարի շոտլանդացի հայրենասեր Ուիլյամ Ուոլեսի դերը: Կինոնկարն առաջադրվել է հեղինակավոր «Օսկար» կինոմրցանակաբաշխության 10 անվանակարգում ու հաղթել դրանցից 5-ում:
Մի քանի այլ հաջողված ֆիլմերում նկարահանվելուց հետո Գիբսոնը կենտրոնացել է ռեժիսորական աշխատանքի վրա՝ նկարահանելով Քրիստոսի կյանքի վերջին ժամերի մասին պատմող «Քրիստոսի տանջանքները» ֆիլմը, իսկ դրանից 2 տարի հետո՝ մայա հնդկացիների կյանքի մասին «Ապոկալիպսիսը»:
Հավելենք, որ սիրված ու հարուստ դերասան, ռեժիսոր լինելուց զատ, Գիբսոնը նաև բազմազավակ հայր է: Տարբեր կանանց հետ ամուսնությունից ու սիրավեպերից նա ունի 9 երեխա:















