Բրիթնի Սփիրսը որդիների հետ լուսանկար է հրապարակել և հիացրել իր երկրպագուներին (լուսանկար)
Հայտնի երգչուհի Բրիթնի Սփիրսն ընտանեկան հանգիստը պատկերող լուսանկար է հրապարակել Instagram-ում։
36-ամյա երգչուհին ապշեցրել է իր երկրպագուներին ձիգ կազմվածքով։ Լուսանկարում նա պատկերված է լողազգեստով, օվկիանոսի ափին, որդիների՝ 12-ամյա Շոնի և 11-ամյա Ջեյդենի հետ։
Լուսանկարին կից նա գրել է. «Ինձ և իմ որդիներին դուր է գալիս տաք եղանակը»։
Սոցցանցի օգտատերերը մոտ 5.000 մեկնաբանություն են թողել, նկարը հավանել է մոտ կես մլն օգտատեր։ Լրատվամիջոցները նշում են, որ նրա նման կազմվածքի գաղտնիքը մարզումներն են։











