Հրապարակվել է Բրյուս Ուիլիսի մասնակցությամբ «Մահվան ծարավ» ֆիլմի թրեյլերը (տեսանյութ)

18:12 • 04.01.18

Համացանցում՝ Movieclips Trailers յութուբյան ալիքում, հրապարակվել է Բրյուս Ուիլիսի մասնակցությամբ «Մահվան ծարավ» ֆիլմի թրեյլերը։


Ֆիլմի պրեմիերան տեղի կունենա 2018 թվականի մարտի 2-ին։


Ֆիմում, բացի Ուիլիսից, նկարահանվել են նաև Վինսենթ Դ՛Օնոֆրիոն և Էլիզաբեթ Շուն։


Ժապավենը համարվում է 1974 թվականի նույնանուն ֆիլմի նոր տարբերակը։ Այն նվիրված է խաղաղ քաղաքացի Փոլ Քիրսիին, որը վիրաբույժ է։ Տղամարդը ստիպված է լինում զենք վերցնել, երբ նրա կինն ու դուստրը հանցագործների հարձակման զոհն են դառնում։

 

Հրապարակվել է Բրյուս Ուիլիսի մասնակցությամբ «Մահվան ծարավ» ֆիլմի թրեյլերը (տեսանյութ)