«Գահերի խաղը» սերիալի ոչ սթափ վիճակում գտնվող աստղին դուրս են հանել Նյու Յորքի բարերից մեկից (լուսանկար, տեսանյութ)
«Գահերի խաղը» հայտնի հեռուստասերիալի գլխավոր դերակատարներից մեկին՝ Ջոն Սնոուի դերում հանդես եկող Քիթ Հարինգթոնին դուրս են հանել Նյու Յորքի բարերից մեկից, ուր դերասանը մտել է ոչ սթափ վիճակում, հայտնում է TMZ պորտալը:
Միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան Barfly բարում: Բիլյարդ խաղալու ցանկություն հայտնած Հարինգթոնը բռունցքներով հարվածել է սեղանին և ոչ սթափ պահվածք ցույց տվել՝ խանգարելով մյուս խաղացողները:
Ականատեսների խոսքերով՝ դերասանին խնդրել են հեռանալ բարից, իսկ երբ նա որոշ ժամանակ անց վերադարձել է, նրան ուժով դուրս են հանել:











