Մեկնարկում է «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությունը՝ Հոլիվուդը ցնցած սկանդալի ֆոնին

19:51 • 07.01.18

Հոլիվուդում սկսվում է մրցանակաբաշխությունների ժամանակաշրջանը: Ավանդույթի համաձայն՝ առաջինը պարգևատրվում են «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրները:

Ինչպես գրում է BBC-ն, «Ոսկե գլուբուսներն» ամեն տարի շնորհվում են հունվարին՝ սկսած 1944 թվականից: Մրցանակները հանձնվում են Հոլիվուդում ապրող 90 արտասահմանյան լրագրողի քվեարկության համաձայն:

Այս տարի մրցանակաբաշխությունը հատուկ ուշադրություն է գրավում, քանի որ այն անցկացվելու է Հոլիվուդը ցնցած սեռական ոտնձգությունների վերաբերյալ սկանդալի ֆոնին:  

 Ակնկալվում է, որ մի շարք դերասաններ մրցանակաբաշխության արարողությանը հանդես կգա սգո հանդերձանքով՝ ի նշան բողոքի սեռական ոտնձգությունների դեմ:

 Մրցանակաբաշխությունը կմեկնարկի տեղի ժամանակով 17:00-ին (երևանյան՝ 05:00):

 Հայտնի է, որ ամենից շատ անվանակարգերում առաջադրվել է ռեժիսոր Գիլյերմո դել Տորոյի «Ջրի ձևը» ֆանտաստիկ ժանրի մելոդրաման:

 Հեռուստատեսային դերակատարումների համար ամենից շատ անվանակարգերում առաջադրվել են Նիկոլ Քիդմանը և Ռոբերտ դե Նիրոն:

«Ոսկե գլոբուսի» 75-րդ ամենամյա մրցանակաբաշխությանը կհաջորդի «Օսկարը», որը կայանալու է մարտի 4-ին:

 

 

Մեկնարկում է «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությունը՝ Հոլիվուդը ցնցած սկանդալի ֆոնին