Քեթրին Զետա Ջոնսը «Ոսկե գլոբուս»-ի բեմ է բարձրացել 101-ամյա սկեսրայրի հետ (լուսանկարներ, տեսանյութ)

15:46 • 08.01.18

Հունվարի 7-ին Լոս Անջելեսի «Բևեռլի Հիլթոն» հյուրանոցում կայացել է կինեմատոգրաֆի և հեռուստատեսության ոլորտում ձեռքբերումների համար «Ոսկե գլոբուս-2018» կինոմրցանակաբաշխության 75-րդ արարողությունը:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, միջոցառման ժամանակ սիրված դերասանուհի Քեթրին Զետա Ջոնսը բեմ է բարձրացել 101-ամյա սկեսրայրի՝ Հոլիվուդի «վետերան» Քըրք Դուգլասի հետ:

Հատկանշական է, որ տարեց դերասանի հայտնվելուն պես դահլիճում ներկա բոլոր հյուրերը ոտքի են ելել ու բարձր ծափահարություններով դիմավորել նրան:

Քեթրին Զետա Ջոնսը հատուկ մրցանակ է շնորհել սկեսրայրին կինոարվեստում ունեցած երկար կարիերայի ու ձեռքբերումների համար:

Հայտնի է, որ Քըրք Դուգլասը նկարահանվել է ավելի քան 90 ֆիլմում, իսկ 1950-60-ական թվականներին համարվել է հոլիվուդյան գերաստղերից: Նրա ամենահայտնի դերերից մեկը Սպարտակն է:

 

Family: Catherine, the wife of Kirk's son Michael, paid tribute to her father-in-law's career

'Living legend': The close bond between Catherine and her father-in-law of 17 years

Standing ovation: The audience, dressed in black in support of the Time's Up movement, stood to honor Kirk

Close: 'Catherine,' Kirk said, 'You said it all'

Bond: The veteran actor responded with warmth to Welsh actress Catherine

Speech: Kirk responded to Catherine's words, although in parts his speech was inaudible

Spotlight: The actor made his first film, The Strange Love of Martha Ivers, aged 30 in 1946

Closer than ever: Kirk and Catherine held hands united on stage as they showed they have developed a very close bond with one another

Քեթրին Զետա Ջոնսը «Ոսկե գլոբուս»-ի բեմ է բարձրացել 101-ամյա սկեսրայրի հետ (լուսանկարներ, տեսանյութ)