Բրեդ Փիթը $125.000 է առաջարկել «Գահերի խաղն» Էմիլյա Քլարկի հետ դիտելու համար (լուսանկարներ)
Հանրահայտ դերասան Բրեդ Փիթը 125.000 դոլար է առաջարկել «Գահերի խաղը» հեռուստասերիալի մի էպիզոդը Դեներիս Թարգարիենի դերակատար Էմիլյա Քլարկի հետ դիտելու հնարավորության համար, հայտնում է Huffington Post-ը:
Փիթը գումարն առաջարկել է Շոն Պենի հիմնած կազմակերպության բարեգործական աճուրդում՝ 2010 թվականին տեղի ունեցած երկրաշարժից հետո Հաիթիին տրամադրվող օգնության համար միջոցներ հավաքելու շրջանակում:
Երեկոյին մասնակցել են հայտնի աստղեր՝ Առնոլդ Շվարցենեգերը, Լեոնարդո Դի Կապրիոն և հեռուստասերիալի մեկ այլ դերասան Քիթ Հարինգթոնը:
Փիթը սկզբում առաջարկել է 80.000 դոլար, այնուհետև իր առաջարկը հասցրել է 90.000 դոլարի: Երբ Հարինգթոնն առաջարկել է միանալ Քլարկին և հաղթողին, Փիթն իր առաջարկը հասցրել է 120.000 դոլարի:
Այնուամենայնիվ, «Գահերի խաղն» Էմիլյա Քլարկի և Քիթ Հարինգթոնի հետ դիտելու հնարավորությունը ստացել է մեկ այլ անձ, որը հաղթել է աճուրդում՝ առաջարկելով 160.000 դոլար:















