Radiohead-ը Լանա Դել Ռեյին մեղադրել է իր երգը գողանալու համար (տեսանյութ)
Բրիտանական հանրահայտ Radiohead ռոք խումբը Լանա Դել Ռեյին մեղադրել է իր երգը գողանալու համար, ինչի մասին ամերիկացի երգչուհին հայտնել է իր թվիթերյան էջում:
Խոսքը վերաբերում է Get Free երգին, որը բրիտանացի ռոքերների համոզմամբ չափազանց նման է իրենց Creep հիթի մեղեդուն: Հայտնի է, որ Radiohead-ի անդամները դիմել են դատարան:
«Հայցի վերաբերյալ լուրերը ճիշտ են: Եվ թեպետ ես գիտեմ, որ երգս չի ստեղծվել Creep-ի հիման վրա, այնուհանդերձ՝ Radiohead-ն այդպես է կարծում ու ցանկանում է ստանալ դրա թողարկումից ստացված գումարի 100%-ը: Մի քանի ամիս առաջ ես նրանց 40%-ն առաջարկեցի, բայց նրանք 100-ն են ցանկանում: Նրանց փաստաբաններն անդրդվելի են, ուստի՝ ստիպված կլինենք ամեն ինչ պարզել դատարանում»,-գրել է երգչուհին:










