«Հայկական գինին պետք է փորձել». Ջոս Սթոուն
Հանրահայտ բրիտանացի սոուլ և ջազ երգչուհի Ջոս Սթոունը հարցազրույց է տվել Pop Matters միջազգային առցանց ամսագրին՝ պատմելով իր երաժշտական կարիերայի, ճանապարհորդությունների և ժամանցի մասին ու անդրադառնալով հայկական գինուն:
Պատասխանելով հարցին, թե բազմաթիվ երկրներ այցելելուց հետո ինչ իր հետ կցանկանար վերցնել, 30-ամյա երգչուհին առանձնացրել է հայկական գինին:
«Հայաստանում գինի փորձեցի, այն կերամիկական կուժի մեջ էր, ինչը շատ հատկանշական է այդ վայրի համար: Հնարավորության դեպքում պետք է փորձել այն: Ցավոք, միշտ չեմ կարող գինի խմել, քանի որ ալկոհոլային խմիչքներ չեմ օգտագործում ելույթի նախորդ օրը», - ասել է երգչուհին:
Հայտնի է, որ Ջոս Սթոունը դարձել է 2017 թվականի հոկտեմբերին անցկացված «Երևան Ջազ Ֆեստ» փառատոնի (Yerevan Jazz Fest) գլխավոր հյուրը:










