Հրապարակվել են «Եվրատեսիլ-2018» մրցույթի հաղորդավարների անունները (տեսանյութ)
«Եվրատեսիլ-2018» համաեվրոպական երգի մրցույթի պաշտոնական կայքում հրապարակվել են Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում կայանալիք միջոցառման հաղորդավարների անունները։
Այս տարի «Եվրատեսիլ»-ը վարելու պատիվն ընձեռվել է դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի Ֆիլոմենա Կաուտելային, լրագրող Սիլվիա Ալբերտոյին, դերասանուհի Դանիելա Ռուային, հաղորդավարուհի, դերասանուհի, ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան Կատարինա Ֆուրտադոյին։
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2018»-ի կիսաեզրափակիչներն անցկացվելու են մայիսի 8-ին և 10-ին, մինչդեռ հաղթողի անունը որոշվելու է մայիսի 12-ին։
Նախորդ տարի հեղինակավոր մրցույթում Հայաստանը ներկայացնում էր Արծվիկ Հարությունյանը, որը զբաղեցրել է 18-րդ հորիզոնականը։










