Զվյագինցևի «Չսեր»-ը ներկայացվել է հեղինակավոր BAFTA մրցանակին

16:13 • 09.01.18

Ռուս կինոռեժիսոր Անդրեյ Զվյագինցևի «Չսեր»-ը ներկայացվել է Կինոյի և հեռուստատեսային արվեստների բրիտանական ակադեմիայի (BAFTA) մրցանակին։

Ինչպես նշվում է միջոցառման պաշտոնական կայքում, ֆիլմը հավակնում է ճանաչվել լավագույն ոչ անգլալեզու ֆիլմը։

Նույն անվանակարգում են ներկայացված Փոլ Վերխովենի «Նա», Անջելինա Ջոլիի «Սկզբում նրանք սպանեցին հորս», Պակ Չխան-ուկի «Սպասուհին» և Ասղար Ֆարհադիի «Շրջավաճառը» ֆիլմերը։

Հավելենք, որ մրցանակաբաշխությունը կայանալու է փետրվարի 18-ին։

Զվյագինցևի «Չսեր»-ը ներկայացվել է հեղինակավոր BAFTA մրցանակին