Մահացել է Ռոքսանա Բաբայանի ամուսինը՝ ՌԴ ժողովրդական արտիստ Միխայիլ Դերժավինը

12:18 • 10.01.18

Հունվարի 10-ին Մոսկվայում 81 տարեկանում կյանքից հեռացել է Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ, Երգիծական թատրոնի ամենատարեց առաջատար դերասան Միխայիլ Դերժավինը:

Ինչպես նշում է vz.ru-ն, տեղեկությունը հաստատել են թատրոնից:

«Երկարատև ու ծանր հիվանդությունից հետո, այսօր կյանքից հեռացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Միխայիլ Դերժավինը»,-նշել է թատրոնի ներկայացուցիչը:

Դերժավինը ծնվել է 1936թ. հունիսի 15-ին՝ Մոսկվայում: 1967թ. ի վեր նա աշխատել է Մոսկվայի երգիծական ակադեմիական թատրոնում: Ընդհանուր առմամբ, նա նկարահանվել է ավելի քան 40 ֆիլմում:

Դերժավինն ամուսնացած էր ՌԴ ժողովրդական արտիստ, երգչուհի Ռոքսանա Բաբայանի հետ:

 

 

Մահացել է Ռոքսանա Բաբայանի ամուսինը՝ ՌԴ ժողովրդական արտիստ Միխայիլ Դերժավինը