Հայտնի են դարձել բոլոր ժամանակների լավագույն դերասանների անունները (լուսանկարներ)
Կինոդիտողներն ու երկրպագուները ընտրել են բոլոր ժամանակների մեծագույն դերասաններին և դերասանուհիներին: Քվեարկությունը, որին մասնակցել են մարդիկ աշխարհի տարբեր անկյուններից, անցկացվել է Ranker մասնագիտացված կայքի կողմից:
Ինչպես հայտնում է The Independent-ը, հարցման արդյունքները ստացվել են 1.1 մլն քվեարկողի կարծիքների հիման վրա: Առաջատար տասնյակում հայտնված դերասաններից ոմանք նույնիսկ հանդես չեն եկել որևէ նախագծում վերջին մի քանի տարիներին:
Այսպիսով, բոլոր ժամանակների լավագույն դերասանների տասնյակը գլխավորում է Թոմ Հենքսը, որի մասնակցությամբ հայտնի ֆիլմերից են «Ֆորեսթ Գամփ», «Փրկել շարքային Ռայանին», «Խաղալիքների պատմություն» ժապավենները:
Բոլոր ժամանակների լավագույն դերասանների տասնյակն այսպիսի տեսք ունի.
1. Թոմ Հենքս

2. Բեթ Դեյվիս

3. Մառլոն Բրանդո

4. Ջեյմս Ստյուարտ

5. Քեթրին Հեփբորն

6. Ռոբերտ դե Նիրո

7. Ջեք Նիկլսոն

8. Մորգան Ֆրիման

9. Էնթոնի Հոփքինս

10. Դասթին Հոֆման










