«Ոսկե գլոբուսից» հետո Անջելինա Ջոլին դուստրերի հետ ներկայացել է մեկ այլ մրցանակաբախության (լուսանկարներ)

21:42 • 10.01.18

Լոս Անջելեսում հունվարի 7-ին կայացած «Ոսկե գլոբուս» 75-րդ ամենամյա մրցանակաբաշխությունից անմիջապես հետո Անջելինա Ջոլին մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու National Board of Review մրցանակաբաշխության գալա երեկոյին:

Ինչպես հայտնում է Elle.ru-ն, այս անգամ երեկույթի ժամանակ նրան ուղեկցել են դուստրերից երկուսը՝ Շայլոն և Զահարան: Լրատվամիջոցների առաջ Ջոլին ներկայացել է դստրերի և «Նախ նրանք սպանեցին իմ հորը» ֆիլմի սցենարի համահեղինակ Լուն Ունի հետ:

Հոլիվուդյան աստղի աղջիկները միջոցառմանը եկել էին տղամարդու սև կոստյումներով, իսկ Ջոլին երկար սև զգեստով: Ինչպես միշտ դերասանուհին և ռեժիսորը նախընտրել է նուրբ, բնական դիմահարդարմամբ ներկայանալ:




 

«Ոսկե գլոբուսից» հետո Անջելինա Ջոլին դուստրերի հետ ներկայացել է մեկ այլ մրցանակաբախության (լուսանկարներ)