Ռոքսանա Բաբայանը մեկնաբանել է ամուսնու՝ Միխայիլ Դերժավինի մահը

13:10 • 10.01.18

ՌԴ ժողովրդական արտիստ, երգչուհի Ռոքսանա Բաբայանը մեկնաբանել է ամուսնու` Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ, Երգիծական թատրոնի ամենատարեց առաջատար դերասան Միխայիլ Դերժավինի մահը:

«Նա երկար ժամանակ ծանր հիվանդ էր: Հիվանդանոցում էր գտնվում դեկտեմբերի սկզբից»,-մեջբերել է այրու խոսքը gazeta.ru-ն:

Կնոջ խոսքով՝ բժիշկներն անում էին հնարավոր ամեն բան ու ամեն կերպ աջակցում էին Դերժավինին, սակայն նրա օրգանիզմը չի կարողացել պայքարել հիվանդության դեմ:

Հավելենք, որ Դերժավինը ծնվել է 1936թ. հունիսի 15-ին՝ Մոսկվայում: 1967թ. ի վեր նա աշխատել է Մոսկվայի երգիծական ակադեմիական թատրոնում: Ընդհանուր առմամբ, նա նկարահանվել է ավելի քան 40 ֆիլմում:

 

 

Ռոքսանա Բաբայանը մեկնաբանել է ամուսնու՝ Միխայիլ Դերժավինի մահը