Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի և Վ. Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորները հայտնի են

14:07 • 11.01.18

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի և Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնների ընտրության արդյունքները:

Ըստ դրա՝ Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտորի պաշտոնում հաստատվեց Արամ Իսաբեկյանը, իսկ Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնում հաստատվեց Կարինե Հարությունյանը:

Այսօր կառավարության նիստը վարում էր ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, ով շնորհավորեց ռեկտորներին: