Անթույլատրելի եմ համարում Վազգեն Սարգսյանի մшհվան հանգամանքների ցանկացած շահարկում՝ լինի դա քաղաքական, թե այլ դրդապատճառով. Աբրահամյան

17:35 • 31.10.26

Անթույլատրելի եմ համարում Վազգեն Սարգսյանի մահվան հանգամանքների ցանկացած շահարկում՝ լինի դա քաղաքական, թե այլ դրդապատճառով, իր ֆեյտբուքյան էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Տիգրան Աբրահամյանը։

«Քաղաքական (ու ոչ միայն) բառապաշարում կան բառեր, հասկացություններ, որոնք անհամատեղելի են գործող ռեժիմի հետ:

Նահատակություն, հայրենիք, հող, նվիրում, բարոյականություն, արժեք, ազգային, մարդ և, վերջապես, բանակ:

Գործող վարչախմբի համար այն գործիչները, անհատները, ուժերը, որոնք ասոցացվում են այս ամենի հետ, դառնում են մերժելի, խոցելի և վտանգավոր:

Եթե ինձ հարցնեն, թե ինչն էր առաջին հերթին կապում Սերժ Սարգսյանին ու Վազգեն Սարգսյանին, ապա առաջինը թերևս կասեի՝ բանակը, գաղափարը, մարդկային արժեքները, ազգայինն ու այդպես շարունակ:

Ե՛վ Վազգեն Սարգսյանի՝ նախկինում հնչած ելույթ-կենացներում, և՛ Սերժ Սարգսյանի՝ սպարապետի մասին հնչեցված մտքերում ամեն ինչ կառուցված է նկարագրածս հասկացությունների վրա:

Անթույլատրելի եմ համարում Վազգեն Սարգսյանի մահվան հանգամանքների ցանկացած շահարկում՝ լինի դա քաղաքական, թե այլ դրդապատճառով:

Մյուս կողմից՝ զարմացած եմ Սերժ Սարգսյանի դեմ արհեստական լարվածություն հրահրողներից և տարաբնույթ կեղծիքներ կապողներից, որովհետև մինչև հիմա չեն գիտակցել, որ դրա նախաձեռնողներն ու հրահանգողները դրանից ավելի են տուժում, քան Սերժ Սարգսյանը»,- գրել է նա։