Միրզոյանն ու Ռաջին քննարկել են Հայաստանի և Լիբանանի միջև փոխադարձ վստահության վրա հիմնված գործընկերության զարգացման հարցեր

15:25 • 31.10.26

«Մանամայի երկխոսության» շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է  Լիբանանի արտաքին գործերի և արտագաղթյալների նախարար Յուսեֆ Ռաջիի հետ։ Այս մասին հայտնել են ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունից։

Բարձր է գնահատվել բազմակողմ հարթակներում առկա հարցերի շուրջ արդյունավետ փոխգործակցությունն ու ցուցաբերվող աջակցությունը:

Գերատեսչությունից նշում են, որ անդրադարձ է կատարվել առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման, ինչպես նաև արհեստական բանականության ոլորտում փոխգործակցության հնարավորություններին:

Նախարարները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումների շուրջ։ Արարատ Միրզոյանն ընդգծել է առկա խնդիրների հանգուցալուծման հարցում Հայաստանի համերաշխությունը և տարածաշրջանային կայունությանն ուղղված միջազգային ջանքերին աջակցությունը: