Մոսկվայի քաղաքապետը պարգևատրել է «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթի թղթակից Արթուր Գասպարյանին

23:37 • 16.01.18

Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը պարգևատրել է կառավարության 2017 թվականի մրցանակի 16 դափնեկրի:

Ինչպես հայտնում է Rusarminfo-ն, մրցանակ ստացած լրագրողների թվում է նաև «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթի սոցիալ-մշակութային բաժնի նորությունները լուսաբանող թղթակից Արթուր Գասպարյանը: Վերջինս մրցանակի արժանացել է Մոսկվայի երաժշտական կյանքը լուսաբանելուն նվիրված երկարամյա լրագրողական գործունեության համար:

2017 թվականի մրցանակաբաշխության դափնեկիրների ցանկում հայտնվել են նաև «Կոմսոմոլսկայա պրավդա», «Արգումենտի ի ֆակտի», «Նովայա գազետա» ռուսական թերթրի խմբագիրներն ու թղթակիցները:   

 

Մոսկվայի քաղաքապետը պարգևատրել է «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթի թղթակից Արթուր Գասպարյանին