Հարյուրավոր մարդիկ վերջին հրաժեշտն են տվել The Cranberries-ի մենակատար Դոլորես Օ՛Ռիորդանին (լուսանկար)

17:38 • 23.01.18

Հարյուրավոր մարդիկ ներկա են գտնվել The Cranberries իռլանդական ռոք խմբի մենակատար Դոլորես Օ՛Ռիորդանի հուղարկավորության արարողությանը:

The Guardian-ի հաղորդմամբ՝ սգո արարողությունն անցկացվել է երգչուհու հայրենիքում՝ իռլանդական Լիմերիկ կոմսության Բալլիբրիկեն գյուղում:

Աղբյուրը մանրամասնում է, որ հոգեհանգիստն անցկացվել է Սուրբ Էլվեի եկեղեցում, որում Օ՛Ռիորդանը ժամանակին երգել է: Սկզբում հավաքվածներն ունկնդրել են Ave Maria երգի ձայնագրությունը հանգուցյալի և օպերային երգիչ Լուչանո Պավարոտիի կատարմամբ, իսկ վերջում հնչել է ռոք խմբի When You're Gone երգը:

Նշվում է, որ երգչուհուն հրաժեշտ տալու համար եկել են նրա բարեկամները, ինչպես նաև՝ խմբի բոլոր անդամները, Իռլանդիայի նախագահ Մայքլ Հիգինսը և այլ հայտնի գործիչներ:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Լոնդոնում 46 տարեկանում կյանքից հեռացել է Դոլորես Օ՛Ռիորդանը: