Կատալոնիայի անկախության կողմնակիցները քննադատել են Քեթի Փերրին՝ համերգի պաստառի պատճառով (լուսանկար)

20:51 • 28.02.18

Ամերիկացի երգչուհի Քեթի Փերրիին քննադատության են ենթարկել Կատալոնիայի անկախության կողմնակիցները: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ քննադատության պատճառ է դարձել Բարսելոնայում Փերրիի կայանալիք համերգի պաստառը, որում երգչուհին պատկերված է իսպանական դրոշի գույներին համապատասխանող կարմիր-դեղին ծաղիկների ֆոնին:

Մի շարք զայրացած մարդկանց խոսքով՝ Փերրին գալիս է Կատալոնիա, այլ ոչ թե Իսպանիա: Մյուսները ենթադրել են, որ նման բանից հետո քչերը կգնան նրա համերգին:

Նշվում է, որ համերգը պլանավորվում է անցկացնել հունիսի 28-ին:

Կատալոնիայի անկախության կողմնակիցները քննադատել են Քեթի Փերրին՝ համերգի պաստառի պատճառով (լուսանկար)