Երևանում փրկարարները դուրս են բերել 2 մ խորությամբ փոսն ընկած քաղաքացուն

11:18 • 28.02.18

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն փետրվարի 28-ին, ժամը 02:28-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արին-Բերդի փողոցում՝ ավտոպահեստամասերի շուկայի մոտակայքում, քաղաքացին ընկել է փոսը. անհրաժեշտ է փրկարարների
օգնությունը:

ԱԻՆ կայքը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Փրկարարները փոսից (մոտ 2 մ) դուրս են բերել 1960 թ. ծնված Կ. Հ.-ին, ով հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: