Հրապարակվել է Էմի Ուայնհաուսի՝ 17 տարեկանում արված անհայտ ձայնագրությունը
Համացանցում հրապարակվել է բրիտանացի հայտնի երգչուհի Էմի Ուայնհաուսի՝ 17 տարեկանում ձայնագրված դեմո երգերից մեկը, որը նախատեսված էր ձայնագրման ստուդիաների ուշադրությունը գրավելու համար:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, 2011թ. հուլիսի 23-ին կյանքից հեռացած Ուայնհաուսը, որն ալկոհոլի ու թմրանյութերի չարաշահման հետ խնդիրներ ուներ, հայտնի էր իր բացառիկ երաժշտական տաղանդով:
Հայտնի է, որ երգչուհու՝ 27 տարեկանում կյանքից հեռանալուց հետո նրա դեմո ձայնագրությունների մեծ մասը ոչնչացվել է, սակայն երգահան Գիլ Քենգի մոտ պահպանվել էր My Own Way երգի դեմո տարբերակը, որն էլ նա հրապարակել է:
«Էմին ներս եկավ, բացեց բերանն ու ուղղակի խենթացրեց մեզ: Մեզ անմիջապես տպավորեց նրա տաղանդը»,-ձայնագրման ստուդիայի վերաբերյալ հուշերով կիսվել է Քենգը:










