Պապուա Նոր Գվինեայում կրկին երկրաշարժ է գրանցվել, կան զոհեր

11:17 • 28.02.18

Պապուա Նոր Գվինեայում կրկին երկրաշարժ է գրանցվել, այս մասին հաղորդում է gazeta.ru-ն՝ հղում անելով ԱՄՆ Երկրաբանական ծառայությանը:

Հայտնի է, որ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6 մագնիտուդ, էպիկենտրոնը գտնվել է Տարի քաղաքից 59 կմ հարավ-արևմուտք՝ երկրի կենտրոնական հատվածում: Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա:

Նշվում է, որ 1 մարդ մահացել է հենց Տարիում, ևս 5-ը մահացել են հարևան գյուղերից մեկում ստորգետնյա ցնցումներից առաջացած սողանքների հետևանքով:

Օրերս Պապուա Նոր Գվինեայում գրանցված 7.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով մահացել էր 30 մարդ, տուժել՝ 300-ը: