Եգիպտոսում գնացքներ են բախվել, կա առնվազն 10 զոհ (լուսանկարներ)

16:42 • 28.02.18

Եգիպտոսում գնացքը բախվել է մեկ այլ գնացքի, տարբեր տվյալներով՝ զոհվել է 10 մարդ, 15-ը վիրավորվել է: Այդ մասին հայտնում է AFP գործակալությունը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարությանը:


Գնացքները բախվել են Եգիպտոսի հյուսիսային հատվածում՝ Բոհեյրա շրջանում:


Հաղորդվում է, որ ուղևորատար գնացքը բախվել է բեռնատար գնացքին: Լրատվամիջոցները հաղորդում են 12 զոհի մասին:


Տեղի աղբյուրները, վկայակոչելով ոստիկանությանը և զինվորական պաշտոնյաներին, հայտնել են, որ վթարի վայր է ուղևորվել շտապօգնության մոտ 30 մեքենա: