Ֆինլանդիայի նախագահին նկատել են սուպերմարկետում գնումներ անելիս

19:58 • 28.02.18

Ֆինլանդիայի Էսպոո քաղաքի բնակիչներն անցած կիրակի ապշել են սուպերմարկետում գնումներ անելիս տեսնելով երկրի նախագահ Սաուլի Նիինիստյոյին:

Ինչպես ներակայացնում է Euromag-ը, նախագահը մանկական իրեր և սննդամթերք է գնելիս եղել: Երկրի ղեկավարի գնումների զամբյուղում եղել են մանկական տակդիրներ, կաթ, պանիր, ձու, հաց, երշիկեղեն և թերթ:   

Հերթում կանգնած քաղաքացիները ցանկանում էին իրենց տեղը զիջել նախագահին, սակայն վերջինս սիրալիր կերպով հրաժարվել է և կանգնել հերթում բոլորի հետ միասին: Գնորդի ով լինելը բացահայտում էին միայն մոտակայքում գտնվող թիկնապահները, որոնց առկայությունը նախատեսված է օրենքով:

Գանձարկղում Նիինիստյոն վճարում է կատարել բանկային քարտի միջոցով և չի հրաժարվել վերցնել կտրոնը:

Փետրվայրի 2–ին լույս աշխարհ է եկել Նիինիստյոյի և նրա ներկայիս կնոջ առաջնեկը: