«Գլխումս մի հիվանդություն կա, որն ուզում է ինձ սպանել». Ռոբի Ուիլյամսը պատմել է հոգեկան շեղումների մասին

12:44 • 28.02.18

Բրիտանացի հայտնի երգիչ Ռոբի Ուիլյամսը պատմել է հոգեկան շեղումների մասին՝ մանրամասնելով, որ գլխում մի հիվանդություն ունի, որն ուզում է իրեն սպանել:

The Sun պարբերականին տված անկեղծ հարցազրույցում 44-ամյա աստղը խոստովանել է, որ բազմիցս հայտնվել է կյանքի ու մահվան եզրագծին:

Ուիլյամսի խոսքով՝ հիվանդության դեմ պայքարելը շատ ծանր գործընթաց է, որը երբեմն ընդհատվում է, ու այդ պահերն իր համար պարզապես հրաշալի են:

Երգիչը խոստովանել է, որ տարիներ շարունակ պայքարել է ալկոհոլային և թմրանյութային կախվածության, ինչպես նաև հոգեկան շեղումների դեմ:

Հարզազրույցի ընթացքում Ուիլյամսը նշել է, որ երախտապարտ է կնոջը, որը մշտապես իր կողքին է ու փրկում է կյանքը:

 

 With daughter Theodora 'Teddy' Rose

 With wife Ayda Field, who he credits with saving his life by keeping him clean

 The former Take That star has compared his life to tragic George Michael's

 He says he has come close to death 'so many times'

 Robbie on stage in Auckland earlier this month