Իրաքը բանակցություններ է վարում ռուսական C-400-ի գնման շուրջ. երկրի ԱԳՆ
Իրաքը բանակցություններ է վարում ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի գնման վերաբերյալ, ռուսական РИА Новости գործակալությանն ասել է Իրաքի արտգործնախարար Իբրահիմ ալ Ջաաֆարին։
«Մենք ցանկանում ենք ձեռք բերել ցանկացած զենք, որը կուժեղացնի Իրաքի անվտանգությունը: Միևնույն ժամանակ, մենք հարգում ենք տարածաշրջանային ու միջազգային պարտավորությունները: С-400-ի (գնման) ճանապարհին կան շատ խոչընդոտներ: Իրաքյան կողմը դեռ շարունակում է բանակցությունները, և երբ մենք կայացնենք վերջնական որոշում՝ այն կդրվի քննարկման: Մենք ավելի վաղ էլ հայտնել ենք, որ չենք ամաչելու և անկեղծ կասենք՝ Իրաքը կայացրել է այսպիսի որոշում», - ասել է Ջաաֆարին:
Ի պատասխան լրագրողների այն հարցին, թե արդյոք տվյալ զինատեսակի գնման ճանապարհին եղած արգելքը դա ԱՄՆ-ի կողմից սահմանված վետոն է, իրաքցի նախարարը տվել է դրական պատասխան:










