Շակիրան ավելի քան 20 մլն եվրո հարկ է վճարել Իսպանիայի իշխանություններին. El Pais

13:02 • 28.02.18

Կոլումբացի հանրահայտ երգչուհի Շակիրան ավելի քան 20 մլն եվրո հարկ է վճարել Իսպանիայի իշխանություններին՝ հարկային ծառայությունների պահանջները կարգավորելու նպատակով: Այս մասին հայտնում է El Pais-ը:

Աղբյուրի տվյալների համաձայն՝ վճարված գումարը վերաբերում է միայն Կատալոնիայի հարկային ծառայությունների պահանջներին:

Նշվում է, որ Շակիրան հաշվառման է կանգնել Իսպանիայի հարկային մարմիններում միայն 2015 թվականին՝ չնայած մինչև նշված ժամկետը երկար ժամանակ բնակվել է երկրի տարածքում: Այս կապակցությամբ երկրի հարկային իշխանությունները համարել են, որ Շակիրան մի քանի տարի խուսափել է հարկեր վճարելուց:

Շակիրան ավելի քան 20 մլն եվրո հարկ է վճարել Իսպանիայի իշխանություններին. El Pais