Ֆրանսիացի դիզայների հեքիաթային զգեստները՝ ֆոտոշարքով (լուսանկարներ)
Մեր օրերում դիզայներները փորձում են բոլոր միջոցները՝ հնարավորինս աչքի ընկնող ու արտասովոր հագուստ պատրաստելու համար: Սակայն երբեմն հետաքրքիր ու գեղեցիկ կերպար ստեղծելու համար բավական է երևակայություն ու աշխատասիրություն ունենալ, և գտնել անհրաժեշտ գործվածքներն ու աքսեսուարները:
Ֆրանսիացի դիզայներ Սիլվի Ֆեկոնը զգեստներ է կարում՝ ուշադրություն դարձնելով թե՛ գործվածքներին, թե՛ դետալներին, ինչի շնորհիվ նրա աշխատանքներն առանձնանում են յուրահատուկ ոճով:
Ստորև ներկայացնում ենք դիզայների՝ Bored Panda կայքում տեղ գտած լավագույն աշխատանքները, որոնք հեքիաթային աշխարհներ են տեղափոխում:


























