Ծանրամարտիկ Արթուր Բաբայանը դարձել է Ռուսաստանի երիտասարդական առաջնության հաղթողը
Ռուսաստանի Վլադիմիրի մարզի Ստրունինո քաղաքը ներկայացնող ծանրամարտիկ Արթուր Բաբայանը դարձել է ծանրամարտի Ռուսաստանի առաջնության հաղթողը մինչև 18 տարեկանների շրջանում:
Ինչպես տեղեկացնում է Rusarminfo-ն, Արթուր Բաբայանը ոսկե մեդալի է արժանացել 94 կգ քաշային կարգում՝ երկամարտի արդյունքում հավաքելով 300 միավոր:
Նշվում է, ծանրամարտի Ռուսաստանի առաջնությունն անցկացվել է Տուլայում փետրվարի 19-26-ն ընկած ժամանակահատվածում: Մրցումներին շուրջ 500 մարզիկ է մասնակցել, որոնք ներկայացրել են ՌԴ 46 շրջան:










