Չինուհին ամուսնուն սխալմամբ դիարան է ուղարկել` նրան մահացած համարելով
Չինաստանում կինը մահացու հիվանդ ամուսնուն դիարան է ուղարկել՝ կարծելով, որ նա արդեն մահացել է:
Ինչպես հաղորդում է South China Morning Post-ը, միջադեպը տեղի է ունեցել Հուբեյ նահանգի Շիյան քաղաքում: Հուան ազգանունով տղամարդու մոտ վերջին աստիճանի ստամոքսի քաղցկեղ էր հայտնաբերվել:
Երկուշաբթի առավոտյան կինը փորձել է արթնացնել նրան, սակայն դա նրան չի հաջողվել: Կարծելով, որ ամուսինը մահացել է, չինուհին հատուկ ծառայության է դիմել, որը մարմինը տեղափոխում է դիարան:
Մի քանի ժամ անց դիարանի աշխատակիցները, մարմինը վերազգեստավորելիս նկատել են, որ տղամարդու բերանն ու մատները թեթևակի ցնցվում են: Ստուգելով զարկերակը՝ նրանք համոզվել են, որ տղամարդը ողջ է:
Նրանք շտապ օգնություն են կանչել, սակայն մինչև բժիշկների ժամանումը տղամարդը մահացել է:
Սգո ծառայության ղեկավարը նշել է, որ դա իր պրակտիկայում երրորդ նմանատիպ դեպքն է:










