Քիթ Ռիչարդսը ներողություն է խնդրել Միք Ջագերից՝ վազէկտոմիայի դիմելու խորհրդի համար
Rolling Stones բրիտանական ռոք խմբի կիթառահար Քիթ Ռիչարդսը Twitter-ում ներողություն է խնդրել բրիտանացի երաժիշտ, նույն խմբում երգող Միք Ջագերից՝ վազէկտոմիա (ստերիլիզացում) անելու խորհրդի համար:
«Ես խորապես զղջում եմ WSJ-ին տված հարցազրույցում Միք Ջագերի հասցեին հնչեցրած հայտարարություններիս համար, որոնք դուրս էին թույլատրելի սահմաններից: Իհարկե, ես նաև անձամբ ներողություն եմ խնդրել նրանից»,- գրել է Ռիչարդսը:
The Wall Street Journal պարբերականին տված հարցազրույցում Ռիչարդսն ասել էր, որ Ջագերը պետք է վազէկտոմիայի դիմի, քանի որ նա արդեն ութ երեխաների հայր է:










