Վանեսա Պարադին, Դիանա Կրյուգերը և այլ հայտնիներ հիմնել են սեռական ոտնձգությունների դեմ իրենց շարժումը

09:14 • 01.03.18

Ավելի քան հարյուր դերասանուհիներ և կինոարդյունաբերության մի շարք այլ ներկայացուցիչներ Ֆրանսիայում հիմնել են իրենց շարժումը սեռական ոտնձգությունների դեմ: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ այն ստացել է #MaintenantOnAgit անվանումը («Այժմ մենք գործում ենք»): Շարժմանը միացել են դերասանուհի և երգչուհի Վանեսա Պարադին, դերասանուհիներ Կլեմանս Պոեզին ու Ժյուլի Գայեն, ինչպես նաև՝ գերմանացի դերասանուհի Դիանա Կրյուգերը, որը երբեմն բնակվում է Ֆրանսիայում:

Նշվում է, որ շարժման նպատակը միջոցներ հավաքելն է, որպեսզի սեռական ոտնձգություններց և սեռական բռնության այլ տեսակներից տուժած կանայք կարողանան դատարան դիմել: