Մահացել է «Հարուստները նույնպես լաց են լինում» հեռուստասերիալի գլխավոր դերակատար Ռոխելիո Գերրան
Մեքսիկայում 81 տարեկանում կյանքից հեռացել է «Հարուստները նույնպես լաց են լինում» հանրահայտ հեռուստասերիալի գլխավոր դերակատարներից Ռոխելիո Գերրան, այս մասին գրում է El Universal պարբերականը:
Ըստ աղբյուրի հայտնած տեղեկությունների՝ դերասանը մահացել է շնչառության կանգի հետևանքով:
Գերրան սկսել է իր դերասանական կարիերան 1958 թվականին և նկարահանվել է շուրջ 100 կինոնախագծում:
«Հարուստները նույնպես լաց են լինում» սերիալում Լուիս Ալբերտոյի դերը նրան համաշխարհային ճանաչում է բերել: Այն նաև երկրորդ արտասահմանյան հեռուստասերիալն է, որը ցուցադրվել է ԽՍՀՄ տարածքում:











