«Մի՞թե կարելի է այդքան հիմար լինել». Թրամփի վարչակազմի ամենաերիտասարդ անդամներից մեկը հրաժարական է տվել նախագահի կշտամբանքից հետո. լրատվամիջոցներ

10:17 • 01.03.18

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կշտամբել է Սպիտակ տան հեռահաղորդակցության հարցերով ղեկավար Հոուփ Հիքսին, ինչից հետո 29-ամյա գեղեցկուհին հրաժարական է տվել:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, նախագահին զայրացրել էր այն փաստը, որ իր վարչակազմի ամենաերիտասարդ անդամներից մեկը Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ազգային անվտանգության հարցերով հանձնաժողովի առջև վկայություն տալու ժամանակ խոստովանել է, որ երբեմն ստում է Թրամփին:

Դրանից հետո 71-ամյա ղեկավարը խիստ կշտամբել է նախկին մոդելին՝ հարցնելով, թե «մի՞թե կարելի է այդքան հիմար լինել»:

Ընդհանուր առմամբ, Հիքսը 9 ժամ վկայություն է տվել Կոնգրեսում՝ 2016թ. ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրություններին ռուսական կողմի հնարավոր միջամտության ու Թրամփի շտաբի և ռուսների ենթադրյալ կապի վերաբերյալ:

Հայտնի է, որ նախկին մոդելը ներառված է եղել Թրամփի նախընտրական թիմում ու նախագահի կողմից մեծ վստահություն վայելող մարդկանցից մեկն էր:

Այնուհանդերձ՝ Սպիտակ տանը հերքել են տեղեկությունն առ այն, որ Թրամփը կշտամբել է Հիքսին:

«Հոուփը հրաշալի մարդ է ու մեծ աշխատանք է կատարել վերջին 3 տարվա ընթացքում: Նա շատ խելացի է ու պարզապես հրաշալի անձնավորություն: Ես նրան կկարոտեմ, բայց, միևնույն ժամանակ, միանգամայն հասկանում եմ, որ նա ուզում է նոր հորիզոններ նվաճել: Վստահ եմ, որ մենք ապագայում նորից միասին կաշխատենք»,-մեկնաբանել է Թրամփը:

 

Hope Hicks, the ultimate Trump right-hand woman, was reportedly berated by the president  after she admitted to telling 'white lies' for Donald Trump during her testimony to the House Intelligence Committee on Tuesday

The normally camera-shy Hicks was seen this morning leaving her apartment in sunglasses  Hope Hicks

Hicks, the president's communications director, was among his longest-serving aides and seen as extraordinarily loyal

Hicks was an unusually quiet and reserved White House communications director, avoiding drawing attention to herself despite serving in a job that's tailor-made for extroverts 

Hicks was an unusually quiet and reserved White House communications director, avoiding drawing attention to herself despite serving in a job that's tailor-made for extroverts 

Trump brought 'Hopester' on stage during a 'Thank You Tour' rally on December 17, 2016 in Mobile, Alabama

Through the rough: Hicks guided her boss through a day of press inquiries and photo-ops in June 2016 at his Trump International Golf Links in Aberdeen, Scotland