Թուրքական օդուժը հարվածներ է հասցրել Իրաքի հյուսիսում քրդական դիրքերին
Թուրքական օդուժը հարվածներ է հասցրել «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման՝ Իրաքի հյուսիսում գտնվող դիրքերին, այս մասին հայտնում է թուրքական T24 կայքը:
Աղբյուրը նշում է, որ օդային հարվածները հասցվել են Իրաքի Քանի Ռաշ շրջանում, գործողության ընթացքում սպանվել է 4 քուրդ գրոհային:
Քրդական կողմը դեռևս չի մեկնաբանել այս լուրերը:
Հիշեցնենք, որ ՔԱԿ-ը քրդական կազմակերպություն է, որի հիմնական նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիս-արևմտյան և Սիրիայի հյուսիս-արևելյան տարածքներում հիմնել քրդական անկախ պետություն: Թուրք-քրդական հարաբերությունների սրման հերթական փուլը սկսվել է 2015-ի ամռանը:
Կազմակերպությունը 1978 թվականին հիմնադրել է Աբդուլլահ Օջալանը:










