Նոր Զելանդիայի հետախուզությունը պատմել է Էլիզաբեթ 2-րդի դեմ մահափորձի մասին

17:36 • 01.03.18

Նոր Զելանդիայի հետախուզությունն առաջին անգամ խոստովանել է, որ Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդին 1981թ. հարավային Դանիդին քաղաք կատարած այցի ժամանակ փորձել են սպանել:

Ինչպես հայտնում է The Independent-ը, հետախուզական ծառայությունը հրապարակել է փաստաթղթեր, համաձայն որոնց՝ 17-ամյա Քրիստոֆեր Լյուիսը կրակել է մեքենայից իջնող միապետի ուղղությամբ:

Հայտնի է, որ միջադեպը տեղի է ունեցել 1981թ. հոկտեմբերի 14-ին՝ Էլիզաբեթ 2-րդի 8-օրյա այցի շրջանակում:

«Լյուիսն իսկապես մտադիր էր սպանել թագուհուն, սակայն իր ծրագիրն իրագործելու համար ընտրել էր կրակելու սխալ դիրք ու ոչ համապատասխան զենք»,-նշվում է գաղտնազերծված փաստաթղթերում:

Աղբյուրը հավելում է, որ Լյուիսի դեմ սպանության փորձի մեղադրանք չի ներկայացվել, որպեսզի թագուհուն հյուրընկալող երկրի համար ավելորդ խնդիրներ չստեղծվեն: