Ռուսաստանը ստեղծել է ՀՀՊ և ՀՕՊ համակարգերի համար անխոցելի հրթիռներ. Պուտին (տեսանյութ)

16:20 • 01.03.18

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային խորհրդին ուղղված ամենամյա ուղերձի ժամանակ պատմել է ռուսական արտադրության սպառազինության սկզբունքայնորեն նոր տեսակի մասին, գրում է tvzvezda.ru-ն:

«Սա սպառազինության սկզբունքայնորեն նոր տեսակ է»,-ասել է Պուտինը՝ ընդգծելով, որ միջուկային էներգահամակարգով հրթիռն անխոցելի է հակահրթիռային և հակաօդային պաշտպանության համակարգերի համար: Բացի այդ, այն կարող է ուզածի չափ մանևրել:

Ելույթի ընթացքում ՌԴ ղեկավարը ներկայացրել է նաև «Սարմատ» նորագույն բալիստիկ հրթիռի փորձարկման առաջին կադրերը:

«Ոչ մի՝ նույնիսկ ամենահեռանկարային հակահրթիռային պաշտպանության համակարգերը չեն կարող արգելք հանդիսանալ ռուսական «Սարմատ» հրթիռային համալիրի համար»,-ընդգծել է Պուտինը:


Աղբյուրը հավելում է, որ «Սարմատ»-ը նախատեսված է ծանր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ կրելու համար: Ըստ որոշ աղբյուրների՝ դրա գործողության շառավիղը մոտ 16.000 կմ է: 

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ: