Վեց տարում աղքատության մակարդակը պետք է կրկնակի կրճատել. Պուտին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային խորհրդին ուղղված ամենամյա ուղերձի ժամանակ խնդիր է դրել վեց տարվա ընթացքում կրկնակի կրճատել աղքատության մակարդակը, հայտնում է ТАСС-ը:
«Մենք պետք է լուծենք առաջիկա տասնամյակի ընթացքում առանցքային խնդիրներից մեկը՝ ապահովել քաղաքացիների իրական եկամուտների վստահ, երկարաժամկետ աճ, իսկ վեց տարվա ընթացքում՝ առնվազն երկու անգամ նվազեցնել աղքատությունը»,- հայտարարել է երկրի նախագահը:
Պուտինի կարծիքով՝ «արդարության և հասցեականության սկզբունքների հիման վրա է հարկավոր կառուցել սոցիալական օգնության ամբողջ համակարգը»:
Նրա խոսքով՝ այժմ Ռուսաստանում աղքատության է բախվում 20 միլիոն մարդ:










