Ռուսաստանում հիփոթեքային վարկերի միջին տոկոսադրույքը պետք է նվազեցվի մինչև 7-8 տոկոս. Պուտին

17:03 • 01.03.18

Ռուսաստանում հիփոթեքային վարկերի միջին տոկոսադրույքը պետք է նվազեցվի մինչև 7-8 տոկոս: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ուղերձով դիմելով Դաշնային խորհրդին, հայտնում է interfax.ru-ն:


«Անցած տարի տրամադրվել է մոտ 1 միլիոն հիփոթեքային վարկ: Դեկտեմբերին միջին տոկոսադրույքը հասել է 10 տոկոսից ցածրի: Իհարկե, յուրաքանչյուր կոնկրետ դեպքում վարկի արժեքը և այլ պայմաններն անհատական են, բայց ընդհանուր առմամբ մենք պետք է շարունակենք նվազեցնել միջին տոկոսադրույքը մինչև 7-8 տոկոս»,- ասել է Պուտինը:


ՌԴ նախագահը կոչ է արել հասնել պայմանների, երբ Ռուսաստանում առնվազն 5 միլիոն մարդ կկարողանա ամեն տարի բարելավել իր բնակարանային պայմանները: