Ռուսաստանում դպրոցականները տեսանյութ են նկարահանել մոտեցող գնացքի ֆոնին (տեսանյութ)

16:58 • 01.03.18

Ռուսաստանի Պրիմորիեի երկրամասի Ուսուրիյսկ քաղաքում 13-14 տարեկան հինգ դպրոցականներ էքստրեմալ նկարահանումներ են իրականացրել մոտեցող բեռնատար գնացքի ֆոնին: Այդ տեսանյութը հրապարակվել է ՌԴ ՆԳՆ-ի YouTube-ալիքում:

Ինչպես նշվում է նախարարության կայքում, դեռահասները չեն արձագանքել գնացքավարի ազդանշաններին, և վերջինս ստիպված է եղել արտակարգ արգելակում իրականացնել:

Աղբյուրի հաղորդմամբ՝ դեռահասների անձերը հաստատել են անչափահասների հարցերով տեսուչները: Դեռահասների հետ պրոֆիլակտիկ զրույցներ են անցկացվել, իսկ նրանց ծնողները ենթարկվել են վարչական պատասխանատվության: