Սանկտ Պետերբուրգում 19 տոննա սաղմոնով բեռնատար են առևանգել
Սանկտ Պետերբուրգում անհայտ անձինք 19 տոննա սաղմոնով բեռնատար են առևանգել: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն՝ հղում անելով ոստիկանության մամուլի ծառայությանը:
«Ոստիկանները պարզում են հանգամանքները, որոնցում Սանկտ Պետերբուրգի Կիրովի թաղամասում անհետացել է կայանված բեռնատար ավտոմեքենան, որը 19 տոննա ձուկ էր տեղափոխում Շուշարի», - նշել է ոստիկանությունը:
Աղբյուրի տվյալների համաձայն՝ փետրվարի 28-ին ոստիկանություն է դիմել տրանսպորտային ընկերության առևտրային գծով տնօրենը՝ հաղորդելով, որ առավոտյան ժամը 8-ի սահմաններում Շուշարի է մեկնել 19 տոննա ատլանտյան սաղմոն տեղափոխող բեռնատարը:
Նրա խոսքով՝ մի ժամ անց վարորդը կայանել է բեռնատարը, մի քանի ժամ անց վերադարձել, սակայն փոխադրամիջոցն արդեն տեղում չի եղել:
Նշվում է, որ վնասի գինը մոտ 8.5 միլիոն ռուբլի է: Այժմ քննարկվում է քրեական գործ հարուցելու հարցը:










