«Հիվանդ մարդ է». Սոբչակի ամուսինն արձագանքել է Ժիրինովսկու՝ իր կնոջ հասցեին ասված վիրավորական խոսքերին

10:46 • 01.03.18

Ռուսաստանի Դաշնության նախագահի թեկնածու Քսենիա Սոբչակի ամուսինը՝ դերասան Մաքսիմ Վիտորգանը, հայտարարել է, որ ՌԴ լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին հիվանդ մարդ է: Այդ մասին նա ասել է «Говорит Москва» ռադիոկայանի հետ զրույցում, հայտնում է lenta.ru-ն:


«Դե նա ծեր հիմար է, ինչպե՞ս ես կարող եմ նրան արձագանքել: Հիվանդ մարդ է, ով տարեցտարի իր հացն է վաստակում: Ցանկացած մարդ, ով Ժիրինովսկուն տեսնի կադրերից դուրս, նրան կխղճա այնպես, ինչպես կխղճա հիվանդ մարդուն»,- հայտարարել է Վիտորգանը:


Հիշեցնենք, որ Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ, նախագահի թեկնածու Վլադիմիր Ժիրինովսկին «Россия 1» հեռուստաալիքով հեռարձակվող նախագահական ընտրությունների վերաբերյալ հեռուստաբանավեճի ժամանակ վիրավորանքներ է հնչեցրել Քսենիա Սոբչակի հասցեին։


Սոբչակն, իր հերթին, նկատողություն է արել Ժիրինովսկուն, երբ վերջինս սկսել է վիճել բանավեճի մյուս մասնակից Սերգեյ Բաբուրինի հետ: Այնուհետև Ժիրինովսկին Սոբչակին հիմար է անվանել՝ մի քանի վիրավորական խոսք հավելելով՝ մասնավորապես նրան անվանելով «նողկալի քած»։ Սոբչակը վիրավորանքներին արձագանքել է բաժակով ջուրը շփելով քաղաքական գործչի դեմքին: