Թուրքմենստանում կանայք ու աղջիկները Մարտի 8-ին մոտ 11-ական դոլար կստանան նախագահից

11:01 • 01.03.18

Թուրքմենստանում կանայք ու աղջիկները մարտի 8-ին նշվող Կանանց միջազգային օրվա առթիվ 40 մանաթ (11 ԱՄՆ դոլար) դրամական պարգև կստանան երկրի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի անունից, գրում է РИА Новости գործակալությունը:

Նախագահի նվերին կարժանանան պետական ու ոչ պետական հիմնարկներում, կազմակերպություններում ու տարբեր հաստատություններում աշխատող կանայք և աղջիկները, դպրոցականները, ուսուցչուհիները, մանկապարտեզների աշխատակիցները, ուսանողուհիները, ինչպես նաև թոշակառուները, ասպիրանտուրայում, կլինիկական օրդինատուրայում ու դոկտորանտուրայում սովորողները, այլք։

Մարտի 8-ին երկրի կանանց ու աղջիկներին 40 մանաթի նվերի ավանդույթը Թուրքմենստանում ձևավորվել է դեռևս հանրապետության առաջին նախագահ Սափարմուրադ Նիյազովի օրոք:

Նշենք, որ այդ գումարով Թուրքմենստանում հնարավոր է գնել մեկ ամառային զգեստի համար կտորեղեն: