ԱՄՆ-ում թռչունն ուղիղ եթերում նստել է հաղորդավարուհու գլխին (տեսանյութ)
Ամերիկյան CBS հեռուստաալիքի նորությունների հաղորդման ուղիղ եթերում էկզոտիկ թռչունը նստել է հաղորդավարուհի Նիշել Մեդինայի գլխին՝ ընդհատելով եթերը:
Ինչպես նշվում է հեռուստաալիքի կայքում, Սոֆի անունով կարմիր իբիս թռչունը, որը մեկ այլ հաղորդման համար ստուդիա է բերվել կենդանաբանական այգուց, կադրի մեջ է մտել գովազդային ընդմիջումից քիչ առաջ:
Չնայած անսպասելի իրավիճակին՝ հաղորդավարուհին չի վախեցել ու շարունակել է վարել եթերը: Այնուհետև թռչունը փորձել է նստել մյուս հաղորդավարի՝ Էրիկ Կաներտի վրա, սակայն վերջինս ձեռքերով փակել է գլուխը, և թռչունն անհետացել է կադրից:
Համացանցի օգտատերերին զվարճացրել է այս իրավիճակը:
A bird on the head is worth two anchors on the desk! https://t.co/Mx62EHK0VL pic.twitter.com/kWnEm8fNZg
— CBS News 8 (@CBS8) 23 февраля 2018 г.










