ԱԺ-ում մեկնարկել է Սահմանադրական դատարանի անդամի ընտրությունը (ուղիղ)

13:49 • 02.03.18

ԱԺ-ում մեկնարկել է Սահմանադրական դատարանի անդամի ընտրությունը: Թեկնածուն մեկն է՝ ԱԺ «ՀՀԿ» խմբակցության պատգամավոր Հրայր Թովմասյանը:

Հրայր Թովմասյանը չպատասխանեց լրագրողների հարցերին՝ նկատելով, որ ինքը այս պահին հանդես է գալիս որպես թեկնածու և նպատակահարմար չի գտնում խոսել:

Նշենք, որ ՍԴ անդամ Կիմ  Բալայանի՝ թոշակի անցնելուց հետո ՍԴ անդամի մեկ թափոր տեղ էր մնացել:

Հիշեցնենք, որ  Հրայր Թովմասյանը ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն էր, սակայն հրաժարական է տվել:

Հրայր Թովմասյանը հրաժարվել է այդ պաշտոնից՝ ՍԴ անդամի թափուր պաշտոնի համար թեկնածություն ներկայացնելու համար:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի արտահերթ նիստով ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվել է Գևորգ Կոստանյանը: 


ՀեղինակԱնի Օհանյան