«ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն ԱԺ-ն ընդունեց միաձայն (ուղիղ միացում ԱԺ–ից)
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» օրենքի նախագիծն ԱԺ-ն առաջին ընթեցմամբ ընդունեց 68 կողմ, 1 դեմ, 22 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
Ձեռնպահ քվեարկեց «Ծառուկյան» դաշինք խմբակցությունը: Մինչ քվեարկությունը վարման կարգով խոսեց խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը, ով նշեց, որ եթե իրենց առաջարկությունները հաշվի առնեն, ապա երկրորդ ընթեցմանը կողմ կքվեարկեն:
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նշեց, որ սերտ կապի մեջ են ոլորոտում աշխատող ՀԿ-ների հետ, նրանց հետ խորհրդակցել են և նրանք բավարաված են օրենքով:
Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց նաև «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագիծն ընդունվեց միաձայն՝ 93 կողմ:
«Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթեցմամբ ընդունվեց 87 կողմ և 6 դեմ քվեարկությամբ:
Վարման կարգով խոսեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը, ով նշեց, թե նախագիծը չի նպաստում դոնորության զարգացմանը, որը թեև բխում է սահմանդրական փոփոխություններից, սակայն հետընթաց է, ուստի «Ելք» դեմ կքվեարկի:










